* ձկնակն – fisheye lens
Ձկնակնը գերլայնանկյուն օբյեկտիվ է, որն առաջացնում է ուժեղ տեսողական աղավաղում` նախատեսված լայն համայնապատկերային կամ կիսագնդային պատկեր ստեղծելու համար:
4ՊԼՅՈՒՍ մշակութային հարթակը ներկայացնում է «ԴԻՏԱՆ» հագուստի նոր հավաքածուն՝ լուսանկարչական տերմինների հայերեն համարժեքները հանրայնացնելու նպատակով։
Հավաքածուի բլուզներից յուրաքանչյուրը լուսանկարի և գրաֆիկ լուծումների միջոցով բացահայտում է լուսանկարչական ընթացքն այնպես, ինչպես խցիկի միջով բացահայտվում է երևացող պատկերը։
Ոգեշնչված «Լուսանկարչության հարցեր․ տեսություն եւ տեխնիկա» գրքի բառարանից՝ «ԴԻՏԱՆ» շարքը լուսանկարչության պարզ ու հիմնարար գիտելիքների փոխանցման փորձ է լուսանկարել սովորել ցանկացողներին։
Հավաքածուի կոնցեպտը մշակվել է 4ՊԼՅՈՒՍ-ի, նկարազարդող Արմինե Շահբազյանի և կոնցեպտ արտիստ Հարութ Թումաղյանի համատեղ աշխատանքի արդյունքում։
__
unisize, unisex բլուզներ
առկա են սահմանափակ քանակով
100% բամբակ
արտադրված է Հայաստանում
—
Յուրաքանչյուր բլուզ գնելիս նվեր կստանաք բացիկ։