Additional information
Չափս | -, S, M, L, XL |
---|
*մարմին (ֆոտոխցիկի), camera body, body
Լուսանկարչական խցիկի մարմինը, ըստ էության, անլուսաթափանց տուփ է՝ Сamera Obscura։ Մարմնի ներսում լույսը ձևավորում է արտաքին աշխարհի շրջված լուսապատկերը, որը գրանցվում է լուսազգայուն մակերևույթին:
4ՊԼՅՈՒՍ մշակութային հարթակը ներկայացնում է «ԴԻՏԱՆ» հագուստի նոր հավաքածուն՝ լուսանկարչական տերմինների հայերեն համարժեքները հանրայնացնելու նպատակով։
Հավաքածուի շապիկներից յուրաքանչյուրը լուսանկարի և գրաֆիկ լուծումների միջոցով բացահայտում է լուսանկարչական ընթացքն այնպես, ինչպես խցիկի միջով բացահայտվում է երևացող պատկերը։
Ոգեշնչված «Լուսանկարչության հարցեր․ տեսություն եւ տեխնիկա» գրքի բառարանից՝ «ԴԻՏԱՆ» շարքը լուսանկարչության պարզ ու հիմնարար գիտելիքների փոխանցման փորձ է լուսանկարել սովորել ցանկացողներին։
Հավաքածուի կոնցեպտը մշակվել է 4ՊԼՅՈՒՍ-ի, նկարազարդող Արմինե Շահբազյանի և կոնցեպտ արտիստ Հարութ Թումաղյանի համատեղ աշխատանքի արդյունքում։
__
100% բամբակ
արտադրված է Հայաստանում
—
Յուրաքանչյուր շապիկ գնելիս նվեր կստանաք բացիկ։
Չափս | -, S, M, L, XL |
---|