«Լուսանկարչություն և պատմություն»

Category:
7 000AMD

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը ներկայացնում է 20-րդ դարի մշակույթի ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկի գլխավոր աշխատության առաջին արևմտահայերեն թարգմանությունը, որը մեծ
նշանակություն ունի ինչպես մասնագիտական, այնպես էլ լայն հանրության համար:

Գիրքը ներառում է Բենիամինի հայտնի հոդվածները և «Լուսանկարչության համառոտ պատմություն» էսսեն:

4Պլյուսի այս նախաձեռնությունն առաջինն է համաշխարհային արվեստագետների և մտածողների՝ լուսանկարչության պատմությանը նվիրված առանցքային աշխատությունների ներկայացման և հանրայնացման հրապարակումների շարքում:

Նախագիծն իրականացվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ:

Գիրքը թարգմանել է փիլիսոփա, գրականագետ և թարգմանիչ Մարկ Նշանեանը` հեղինակելով նաև գրքի վերջաբանը:

Հրատարակիչ՝ 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն
Թարգմանիչ՝ Մարկ Նշանեան
Սրբագրիչ՝ Թագուհի Սուսլիյան
Ձևավորումը և էջադրումը՝ Գոհար Գրիգորյանի
Շապիկի ձևավորումը՝ Արմինե Շահբազյանի
Հրատ․ տարեթիվը և վայրը՝ 2020թ., Երևան
Կազմը` փափուկ
Էջերի քանակը` 272
Չափսը` 16×21սմ
Քաշը` 405գր
Լեզուն` արևմտահայերեն

ISBN 978-9939-1-1141-4