4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը սկսում է լուսանկարների բարձրորակ տպագրություն:
Մեր գործունեության ընթացքում, լուսանկարներ տպագրելիս և ցուցահանդեսներ կազմակերպելիս, բազմիցս բախվել ենք Հայաստանում բարձրորակ տպագրության անհնարինությանը՝ համապատասխան տպագրական սարքերի և թղթերի բացակայության պատճառով։
Ի տարբերություն հայաստանյան շուկայում առկա 1-2 տեսակի ֆոտո թղթից, 4Պլյուսի «Պրինտ Լաբ»-ը առաջարկում է ավելի քան է 10 տեսակի (Hahnemühle, Brilliant, Epson) բարձրակարգ տպագրական և արխիվային ֆոտո թղթերի տեսականի
Տպագրության ընթացքում ապահովելու է բարձր մասնագիտական և անհատական մոտեցում
Պրինտ Լաբում հնարավոր է նաև տարբեր ֆորմատների՝ 35 -120մմ ժապավենների, ինչպես նաև արխիվային լուսանկարների սկանավորում Epson Perfection V850 Pro Scanner սարքով
Լուսանկարների տպագրության գնացուցակին և չափսերին ծանոթանալու համար կարող եք գրել ` info@4plus.org հասցեին, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 033 068886, 091 861762