Առաքման և վերադարձի կանոններ

Առաքում և Վերադարձ

Վճարում

Վճարումներ կատարելիս դուք կարող եք օգտագործել հետևյալ քարտային տեսակները՝ Visa, MasterCard, Arca: Վճարումները կատարվում են բանկային էջում, և shop.4plus.org-ը չի պահպանում և չի ստանում ոչ մի տեսակի քարտային տվյալ։ Բանկային և քարտային ցանկացած գործարք կատարվում է shop.4plus.org-ից դուրս՝ բանկային էջում։ Անվտանգությունն ապահովում է Inecobank-ը։

Վճարն ընդունվում է միայն ՀՀ դրամով:

Էլեկտրոնային կտրոնը ուղարկվում է ձեր էլեկտրոնային հասցեին՝ պատվերը կատարելուց քիչ անց։

——

Առաքում

Առաքում ՀՀ մարզեր և ԼՂՀ

Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք նկատի ունենալ, Covid-19- ի պատճառով ապրանքի առաքումը կարող է հետաձգվել։

Հայաստանում առաքումն իրականացվում է 10-20 աշխատանքային օրվա ընթացքում: Գնումը կատարելուց հետո մենք ձեզ կտեղեկացնենք ապրանքի առաքման հավելյալ տվյալների մասին։

Դեպի ՀՀ մարզեր առաքումն իրականացվում է «Հայփոստի» միջոցով՝ ըստ «Հայփոստի» սահմանած գնացուցակի։ 

Պատվերը կառաքվի մոտակա փոստային բաժանմունք:

Միջազգային հաճախորդների համար

Դեպի արտերկիր առաքումն իրականացվում է 25-30 աշխատանքային օրվա ընթացքում: Գնումը կատարելուց հետո մենք ձեզ կտեղեկացնենք ապրանքի առաքման հավելյալ տվյալների մասին։
Covid-19- ի պատճառով ապրանքի առաքումը կարող է հետաձգվել։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր փաթեթը կարող է ենթակա լինել ԱԱՀ կամ այլ մաքսային վճարների ձեր երկրում: Այս վճարները մեր վերահսկողությունից կամ կանխատեսումից դուրս են, ուստի մենք պատասխանատու չենք դրանք վճարելու համար:

Առաքման ուշացում կարող է լինել անկանխատեսելի դեպքերի հետևանքով՝ մեր կամքից անկախ։: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:

Վերադարձ

Յուրաքանչյուր ապրանք հնարավոր է փոխել կամ վերադարձնել գնման պահից 14 օրվա ընթացքում։

ՀՀ և ԼՂՀ 

Վերադարձի կամ փոխանակման ցանկության դեպքում խնդրում ենք կապվել/կապ հաստատել մեզ հետ։ Եթե վերադարձի դիմումը համապատասխանում է մեր պահանջներին, ապա գնորդն ապրանքով ներկայանում է 4Պլյուս-ի Երևանյան գրասենյակ, որից հետո գումարը հետ է փոխանցվում գնորդի հաշվեհամարին։

Միջազգային հաճախորդներ

Վերադարձի կամ փոխանակման դեպքում խնդրում ենք կապվեք մեզ հետ։ Եթե վերադարձի դիմումը համապատասխանում է մեր պահանջներին ապա գնորդը մեզ ուղարկում է անձը հաստատող փաստաթուղթ, վճարման ծանուցում, որից հետո գումարը հետ է փոխանցվում գնորդի հաշվեհամարին։ 

Պայմաններ

Եթե ձեր ստացած ապրանքը վնասված է, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ women@4plus.org հասցեով և վերադարձնել ապրանքը: Այս դեպքում, ձեր հայեցողությամբ, կարող եք պահանջել գումարի վերադարձը կամ ապրանքի փոխանակումը նմանատիպով:

Եթե ցանկանում եք ապրանքը փոխանակել, խնդրում ենք տեղեկացնել մեզ women@4plus.org հասցեով և միայն հաստատումից հետո կատարել համապատասխան փաթեթավորում և ուղարկել նշված հասցեով։ Առաքումը գանձվելու է ցանկացած պահանջվող ապրանք ուղարկելու համար:

4 ՊԼՅՈՒՍ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ    

հասցե՝ Կորյունի 8, բն. 8 

0009, Երեվան, ՀՀ

Վերադարձնելու համար ձեր ապրանքը պետք է լինի չօգտագործված, չվնասված և նույն վիճակում, ինչպես դուք ստացել եք այն: Վերադարձը կփոխհատուցվի ապրանքի գնի չափով: Եթե գնումն իրականացվել է ոչ ՀՀ դրամով և այլ արժույթով, փոխանցումը կատարելիս մենք հիմնվելու ենք ՀՀ-ում տվյալ օրվա սահմանված փոխարժեքի վրա: 

Վերադարձվող ապրանքը ստանալուց և մանրամասն ուսումնսիրելուց հետո մենք ձեզ կհայտնենք ապրանքը ստանալու մասին, իսկ գումարի փոխհատուցման դեպքում՝ որոշ ճշտումներից հետո, գումարը կվերադարձվի ձեր հաշվին։

Փոխհատուցման ուշացման դեպքում, նախ խնդրում ենք կապվեք ձեր Բանկի հետ, քանի որ գործընթացը ժամանակատար է: Այնուհետև կապվեք մեզ հետ՝ women@4plus.org հասցեով։

4Plus-ը չի հոգում վերադարձվող ապրանքի առաքման ծախսերը․ առաքման վճարը մարում է հաճախորդը:

Այն ապրանքները, որոնք Փոստային գրասենյակը 3 անգամ հետ է վերադարձրել մեզ, կընդունվեն որպես Վերադարձված ապրանք, կգանձվի միայն առաքման գումարը։

BACK TO TOP