Additional information
Չափս | -, S, M, L, XL |
---|
*ստվերատուն, կամերա օբսկուրա, camera obscura
Ստվերատունը մութ խուց է, որի պատերից մեկին արված անցքի միջով լույսը դիմացի պատին ձևավորում է արտաքին աշխարհի շրջված պատկերը:
4ՊԼՅՈՒՍ մշակութային հարթակը ներկայացնում է «ԴԻՏԱՆ» հագուստի նոր հավաքածուն՝ լուսանկարչական տերմինների հայերեն համարժեքները հանրայնացնելու նպատակով։
Հավաքածուի շապիկներից յուրաքանչյուրը լուսանկարի և գրաֆիկ լուծումների միջոցով բացահայտում է լուսանկարչական ընթացքն այնպես, ինչպես խցիկի միջով բացահայտվում է երևացող պատկերը։
Ոգեշնչված «Լուսանկարչության հարցեր․ տեսություն եւ տեխնիկա» գրքի բառարանից՝ «ԴԻՏԱՆ» շարքը լուսանկարչության պարզ ու հիմնարար գիտելիքների փոխանցման փորձ է լուսանկարել սովորել ցանկացողներին։
Հավաքածուի կոնցեպտը մշակվել է 4ՊԼՅՈՒՍ-ի, նկարազարդող Արմինե Շահբազյանի և կոնցեպտ արտիստ Հարութ Թումաղյանի համատեղ աշխատանքի արդյունքում։
__
100% բամբակ
արտադրված է Հայաստանում
—
Յուրաքանչյուր շապիկ գնելիս նվեր կստանաք բացիկ։
Չափս | -, S, M, L, XL |
---|